ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ափսո՜ս, մարդն իր այս աշխարհն էլ կարող էր դրախտ դարձնել

Ափսո՜ս, մարդն իր այս աշխարհն էլ կարող էր դրախտ դարձնել
17.11.2014 | 12:34

Երբ Աստված մարդուն դրախտից վտարեց, թույլ տվեց նրան իր հետ տանելու դրախտի գույնզգույն ու բուրավետ ծաղիկները՝ որպես հուշ կորուսյալ դրախտի և հատուցում անդառնալի կորստի: Նա նյութական աշխարհը զարդարեց ծաղիկներով, որ մարդկանց աչքը ամեն օր տեսնի գեղեցիկը, նրանց հոգին լցվի սիրով ու բարությամբ, ու նրանք ծաղիկների պես խաղաղ ապրեն: Բայց ո՞վ և որտեղի՞ց մարդկանց աշխարհ բերեց փուշն ու տատասկը և աճեցրեց մարդկանց միջև, որոնք հենց մի քիչ աճում էին, սկսում էին ծակել ու արյունոտել մարդկանց: Իսկ մարդիկ, փոխանակ փուշ ու տատասկը արմատից հանեին, այդ փշերով միմյանց ցավ էին պատճառում: Իսկ հետո ծաղիկների փոխարեն... հաշիշ և թութուն աճեցրին: Ափսո՜ս, մարդն իր այս աշխարհն էլ կարող էր դրախտ դարձնել:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ